News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ հանրապետությունը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ համագործակցության ընդլայնմամբ: Երկրի ղեկավարը երկուշաբթի այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում մայիսի 29-ին Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գագաթնաժողովի նախաշեմին:

«Մեզ համար շատ հետաքրքիր են բոլոր ինտեգրացիոն գրոծընթացները, որոնք անցկացվում են ԵՏՄ շրջանակում: Մենք միակ երկիրն ենք, որը այդ կազմակերպությունում դիտորդի կարդավիճակ է ստացել, կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ», - ասել է Դոդոնը: Նա ներկայացրել է վիճակագրություն, որի համաձայն Մոլդովայի եւ ԵՏՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն անցյալ տարի ավելացել է 10 տոկոսվ, իսկ հունվարից մինչեւ մարտ՝ եւս 3.5 տոկոսով:

Նախագահը, որն անցյալում փոխվարչապետ էր եւ կառավարում էր տնտեսությունը, արտահայտվել է ԵՏՄ հետ երկրի համագործակցության հետագա ակտիվացման մասին, որի կազմի մեջ մտնող երկրները ամեն տարի մոտ 30 մլրդ դոլարի պարենամթերք եւ գյուղատնտեսական ապրանքներ են ներկրում: Նա նշեց, որ այդ արտադրանքը մոլդովական արտահանման հիմնական մասն է:

«Այսօր հանրապետությունն այն վաճառում է մոտ 1 մլրդ-ի եւ կարող է ԵՏՄ հաշվին զգալիորեն ավելացնել մատակարարումները:

Համագործակցության մեծ ներուժ կա նաեւ էներգետիկ ոլորտում, որտեղ այս կազմակերպության անդամների համար արտոնյալ գներ են գործում», - ասել է պետության ղեկավարը: Նա կարեւորել է նաեւ այլ կարեւոր ուղղություններ` աշխատանքային միգրացիայի, ֆինանսների եւ այլ ոլորտներում համագործակցությունը:

Մոլդովայի ղեկավարը կարեւոր է համարում, որ հանրապետությունը ԵՏՄ հետ աշխատի որպես դիտորդ երկիր եւ կառավարության մակարդակում, որը պետք է ձեւավորվի փետրվարին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:

Դոդոնի նախաձեռնությամբ 2018-ի մայիսի 14-ին ԵՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովին հանրապետությանը այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակ էր տրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ