News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին ալտ է նվիրել՝ լարային գործիք, որը նման է ջութակի, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Japan Times-ին։

Գործիքը պատրաստվել է ձեռքով 1983-ին Չառլսթոնում (Արեւմտյան Վիրջինիա)։ Դրա հետ միասին, ինչպես տեղեկացնում է Associated Press, ԱՄՆ նախագահը կայսերն է հանձնել 20-րդ դարի ամերիկացի կոմպոզիտոր Ահարոն Քոպլենդի լուսանկարը։ Կայսրը, ինչպես նշվում է, սիրում է ալտ նվագել։

Ի պատասխան՝ Նարուհիտոն Թրամփին խոր ճենապակե ծաղկաման է նվիրել, իսկ կնոջը՝ ոսկեզօծ զարդատուփ։

Նարուհիտոյի եւ Թրամփի հանդիպումը սկսվել է մայիսի 27-ին Տոկիոյում, կայսերական պալատում։ ԱՄՆ նախագահը այստեղ է եկել տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ։ Նա առաջին օտարերկրացի ղեկավարն է, որին ընդունել է Նարուհիտոն գահակալությունից հետո։

Նարուհիտոն 126-րդ ճապոնական կայսրն է, որի հետ երկրում սկսվել է Ռեյվայի նոր դարաշրջանը։ Նրա հայրը՝ նախկին կայսր Ակիհիտոն, գահից հրաժարվեց ապրիլի 30-ին։ Նա գահին էր ավելի քան 30 տարի։ 2017-ին Ճապոնիայի խորհրդարանն առաջին անգամ 200 տարվա մեջ թույլ տվեց կայսրին հրաժարվել գահից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ