News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պահանջում ենք «Սպենդիարովի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչառեւտրային կազմակերպության վարչության խորհրդի նիստում դնել Նազենի Ղարիբյանի՝ այդ կառույցի ղեկավարի պաշտոնից հրաժարականի հարցը։ Նման որոշում է ընդունվել մայիսի 27-ին  երկրի գլխավոր թատրոնի աշխատանքային կոլեկտիվի ընդհանուր ժողովում։

Օպերայի եւ բալետի թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը նշել է, որ դրա համար բազմաթիվ պատճառներ կան, օրինակ, Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատարի պատճառով 7 պրեմիերա մնացել է առանց պետական աջակցության։ «Նա մեկն է, ով ասել է Օրբելյանին, թե նա պետք չէ թատրոնին՝ նրան վերագրելով 92 մլն դրամի խախտումներ։ Նա քայքայում է մեր թատրոնը»,- ընդգծել է Արզումանյանը։

Կոնցերտմայստեր Աշոտ Խոեցյանը, իր հերթին, ասել է, որ անթույլատրելի էր Խորհրդի ղեկավար նշանակել մեկին, որը չգիտի օպերայի եւ բալետի տարբերությունը։ Բայց Խորհրդի անդամ, օպերային երգիչ Պերճ Կարազյանը նշել է, որ Նազենի Ղարիբյանն ամենաազդեցիկ մարդն է կառույցում, նա ամեն օր շփվում է կառավարության հետ եւ մշակույթը ներկայացնում է իշխանությունում։ «Նա կարող է մեր թատրոնի հարցերը հասցնել  կառավարություն ամենակարճ ժամկետում»,- ավելացրել է նա։

Ժողովին հրավիրվել էր նաեւ Նազենի Ղարիբյանը, բայց նա անտեսել է կոլեկտիվին։

Նշենք, որ մայիսի 22-ին տեղի է ունեցել կազմակերպության վարչության կոլեգիալ մարմնի խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում եղել են թատրոնի Վարչության խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրությունները։ Քվեարկության արդյունքներով Վարչության խորհրդի նախագահ է ընտրվել Հայաստանի մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, որը թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ կոլեկտիվի ճնշող մեծամասնության հետ սուր հակամարտության մեջ է։

Հիշեցնենք, որ հանրահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Նազենի Ղարիբյանին։ Դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ նա պահանջում է անվավեր ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019 թվականի հունվարի 14-ի որոշումը եւ Ն. Ղարիբյանի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» ընթացիկ տարվա մարտի 3-ի հրամանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ