News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռումինիայի քաղաքացիներն արդարադատության համակարգի բարեփոխման հանրաքվեում դեմ են արտահայտվել կոռուպցիայի մեջ մերկացված պաշտոնյաների ներմանը։ Ինչպես տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Բուխարեստում, մայիսի 27-ին քվեարկողների 89 տոկոսը կողմ է եղել, որպեսզի կառավարությունը չփոխի օրենքները հօգուտ կոռուպցիայի մեջ մեղադրվող պաշտոնյաների, տեղեկացնում է DW-ն։

Առաջին հարցով հանրաքվեի մասնակիցներին հարցրել են՝ համաձա՞յն են արդյոք  կոռուպցիոն իրավախախտումների մեջ մեղադրվողների ներման եւ համաներման արգելքին։ Երկրորդ հարցը վերաբերում էր արագացված ընթացակարգով օրենքները փոխելուն, այսինքն՝ շրջանցելով խորհրդարանը։ 6,3 մլն ռումինացիներ պատասխանել են այս երկու հարցին հաստատական, մոտ մեկ միլիոն էլ բացասական պատասխան է տվել։

Երկրի նախագահ Կլաուս Յոհանիսը, որի նախաձեռնությամբ նշանակվել է հանրաքվեն, ողջունել է դրա արդյունքները՝ խոստանալով, որ «այսօրվանից Ռումինիայում կսկսվեն փոփոխություններ դեպի լավը»։

Պլեբիսցիտը տեղի է ունեցել մայիսի 26-ին Եվրախորհրդարանի ընտրություններին զուգահեռ, որոնցում Ռումինիայի կառավարող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պարտություն է կրել՝ ստանալով 23,39 տոկոս ձայն։ Հանրաքվեն կայացած է ճանաչվել, բայց դրա ելքը պարտադիր չէ իշխանությունների կողմից կատարման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ