News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արցախում երկու տասնյակից ավելի քաղաքական եւ հասարակական ուժեր հանդես են եկել «Միացում» միավորումը ստեղծելու մասին հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Արցախում իշխանության կոռումպացված օլիգարխիկ համակարգը պահպանելու նպատակ ունեցող քաղաքական ուժերի համախմբումը մեծացնում է լարվածությունը հասարակության մեջ։

Արցախի իշխանությունները, որոնք պարտավոր էին ապահովել անցումային շրջանի կայունությունն ու ընտրությունների անցկացումը, ընդունակ չեն կատարել իրենց պարտականությունները եւ կանգնած են հասարակական գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու շեմին։

Արցախի մի շարք քաղաքական եւ հասարակական ուժեր օրենքի խախտմամբ ծավալել են ակտիվ նախընտրական արշավ՝ պաշտոնական մեկնարկից շատ ավելի վաղ։ Ձեռնարկվում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի միջեւ ապակայունության եւ պառակտման նպատակ հետապնդող քայլեր։ Ավելին՝ հնչում են Արցախի վրա հայ ժողովրդի ինքնիշխանությունը կասկածի տակ առնող հայտարարություններ։  

Այդ թվում ակնհայտ են արտաքին ուժի կենտրոնների միջամտությամբ Արցախը ռեւանշիստական եւ հակահայկական ուժերի համախմբման հարթակ դարձնելու փորձերը։ Տագնապալի միտումների խորացումը գալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կարող է հանգեցնել արցախյան հասարակության հետագա ապակողմնորոշմանը եւ քաոսացմանը՝ նպատակ ունենալով կանխել համակարգային բարեփոխումների ջատագով քաղաքական ուժերի իշխանության գալը։

Այս պայմաններում արցախյան հասարակության պառակտվածությունը թույլ չի տալիս դիմագրավել ներքին եւ արտաքին սպառնալիքներին։ Ստեղծված իրավիճակում հրատապ է Արցախի՝ բարեփոխումների ճանապարհով ընթանալ կամեցող քաղաքական եւ հասարակական ուժերի համախմբման անհրաժեշտությունը։ «Միացում» միավորումը մտադիր է դառնալ արցախյան հասարակության գործակցության բաց հարթակ։

Միավորումը համախմբում է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության միացման գործընթացն ամբողջացնելու եւ Միացյալ Հայաստանի կայացումը շարունակելու նպատակ ունեցող քաղաքական եւ հասարակական ուժերին։ Միավորման առաջնահերթ նպատակն է ապահովել այն հասարակական եւ քաղաքական ուժերի իշխանության գալը, որոնք ընդունակ են խորը բարեփոխումներ իրականացնել եւ կազմաքանդել օլիգարխիկ կոռումպացված համակարգը։

Միավորումը հիշյալ նպատակին մտադիր է հասնել թափանցիկ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կամ ուղիղ ժողովրդավարության մեթոդներով։ Հաղթանակից հետո միավորումը նպատակ ունի ստեղծել անհրաժեշտ քաղաքական եւ իրավական պայմաններն  Արցախի Հանրապետության գոյության ողջ շրջանում իշխանությունների գործունեությունը գնահատելու համար։

Գալիք փոփոխություններն Արցախում պետք է իրականացվեն այնպիսի քաղաքացիական հանրության շրջանակում, որն ընդունակ է ձեւակերպել եւ պաշտպանել քաղաքական եւ հասարակական շահերը։ Ջանքեր են անհրաժեշտ կանխելու համար Արցախյան հասարակության մեջ պառակտում մտցնելու, միացյալ նոր Հայաստանի կերտման ճանապարհով ընթանալու հանդեպ անվստահության եւ դատապարտվածության զգացում սերմանելու փորձերը։

Հասարակական եւ քաղաքական ուժերի, անձերի ցուցակ

«Անկախության Սերունդ» կուսակցություն,

«Արցախյան Զարթոնք» նախաձեռնող խումբ,

«Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն»,

«Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբ,

«Ինքնություն եւ միասնություն» կուսակցություն,

«Լեռնահայաստան» ՀԿ,

«Հոգեւոր Վերածնունդ»,

«Միացյալ Հայաստան» կուսակցություն,

«Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ,

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցություն,

Ավանեսյան Գագիկ, Հադրութ,

Առակելյան Նունե, Ստեփանակերտ,

Արզումանյան Հրաչյա, «Աշխարհ» Ռազմավարական կենտրոն,

Գեւորգյան Կառլեն, Ստեփանակերտ,

Գրիգորյան Մխիթար, Ստեփանակերտ,

Իսրայելյան Ռուսլան, ԱրՀ ԱԺ պատգամավոր,

Կարապետյան Արկադի, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար,

Կյուրեղյան Տիգրան, Բերձոր,

Հարությունյան Իրենա, Ստեփանակերտ,

Մադոյան Մոնթե, Ստեփանակերտ,

Սարսյան Ռոքսանա, Ստեփանակերտ,

Վանյան Բալասան, Մարտակերտ,

Քանանյան Ալեքսանդր, Քարվաճառ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ