News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է, որ մտադիր չէ հրաժարվել վրաց-ադրբեջանական սահմանին տեղակայված Դավիթ Գարեջիի անվան համալիրի նկատմամբ հավակնություններից:

Minval.az-ի հաղորդմամբ, պետական սահմանի դելիմիտացիայի շուրջ Թբիլիսիի հետ բանակցությունների ընթացքում Բաքուն հաստատել է իր դիրքորոշումը՝ «Քեշիքչիդագ» (Դավիթ Գարեջի) վանական համալիրն Ադրբեջանի տարածքն է, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Հալաֆ Հալաֆովը: «Միջազգային իրավունքի համաձայն՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ադրբեջանն ու Վրաստանը մեխանիկորեն դարձել են իրենց միջեւ գոյություն ունեցող վարչական սահմանների իրավահաջորդները: Արդյունքում այդ սահմանները դարձել էին պետական եւ անցել երկու երկրների սահմանապահ ծառայությունների հսկողության ներքո»,-հայտարարել է Հալաֆովը:

«Փաստ է, որ «Քեշիքչիդագի» հատվածում սահմանը միշտ փակ էր, եւ այն պահպանվել ու պահպանվում է մեր եւ վրաց կողմի սահմանապահների կողմից»,-հավելել է նա: Փոխնախարարն ընդգծել է, որ «Քեշիքչիդագի» պահպանվող տարածքում դեպի քարանձավներ վրացական ուխտագնացներն անցնում էին ադրբեջանցի սահմանապահների հսկողության ներքո վրացական կողմի հարցման եւ փոխհամաձայնության հիման վրա: «Դա արդի է մինչ այսօր: Ինչ վերաբերում է ինչ-որ տնտեսական կամ այլ աշխատանքների իրականացմանը սեփական տարածքում, ապա դա յուրաքանչյուր կողմի սուվերեն իրավունքն է»,-հայտարարել է Հալաֆովը:

Նշենք, որ, չնայած կողմերը շարունակում են քննարկել այդ հարցը, Ադրբեջանը մեծ արագությամբ կառուցում է համալիր տանող ճանապարհը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ