News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակի հրետանին իրեն փայլուն դրսեւորեց եւ կարողացավ իր առջեւ դրված խնդիրները կատարել պատվով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հրետանային զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Գառնիկ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ զորամասում ամեն օր մարտական պատրաստվածության դասընթացների միջոցով ավելի է բարձրացվում զինծառայողների մարտունակությունը։

«Նախքան ապրիլյան ռազմական գործողությունների վերսկսելը, զորամասն էլի, ինչպես հիմա մշտապես, պատրաստվում էր մարտական պատրաստվածությամբ մարտունակության խնդիրները կատարմանը: Զինվորն այն ժամանակ էլ էր պատրաստ, այսօր առավել պատրաստ է»,- ասաց հրամանատրի տեղակալը։

Փոխգնդապետի խոսքով՝ զորամասում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի զինծառայողները սովորեն հրետանավորի կարեւոր մասնագիտությունը, միեւնույն ժամանակ ստեղծված են բոլոր հարմարությունները, որպեսզի զինվորն իրեն զգա հարազատ միջավայրում:

Վերջերս ռազմական տեսչության ստուգումների ժամանակ զորամասի մարտկոցներից մեկը զբաղեցրել է պատվավոր առաջին տեղը: Զինվորներ Ռազմիկ Բադալյանը եւ Սերգեյ Ալիխանյանը, ասում են, հպարտություն էին զգում, երբ ամեն կրակոցից հետո լսում էին «գերազանց է» գնահատականը:

«Հրետանավորը չի տեսնում իր կրակը, միայն լսում է ձայնը եւ հրամանատարների ձայնը՝ գերազանց, լավ, թե ինչպես ենք խոցել մեզ հանձարարված թիրախներըը: Գերազանցապես կարողացանք հասնել այն ամենին, ինչ որ պահանջվում էր մեզանից»,– ասաց Բադալյանը։

«Զորամասում առօրյան անցնում է շատ հագեցած, ամեն աշխատանքային օրը սկսվում է ֆիզիկական պատրաստվածությունից, որը մեր մեջ ավելացնում է առողջ ապրելակերպի ձգտում: Բոլորս գիտենք մեր խնդիրը, մեզ առաջադրված կարեւոր գործը, որ մենք անում ենք մեր հայրենիքի, մեր սիրելի մարդկանց համար»,– ասաց Ալիխանյանը։

Այստեղ հոգացել են նաեւ զինվորների հանգստի մասին․ «Ինչը, որ ապահովում է մեր բանակը բոլորինը միանման է: Իրենց հանգստյան պարագաները՝ մահճակալը, բարձը, սրբիչը ապահովում է բանակը եւ դրանք միանման են, իսկ հիգենիկ պարագաներն ամեն մեկն իրենը համալրում է, միանմանությունը չի պահանջվում: Թրաշի պարագաները հիգենիկ պարագաներն զինվորը ձեռք է բերում իրեն տրամադրված դրամական բավարարությամբ»,– պատմեց մարտկոցի հրամանատար կապիտան Վահե Վահրադյանը։

Զորամասում ճաշարանի խնդիրը վերջերս է լուծվել։ Այսօր արդեն զինվորներն ունեն ընդարձակ եւ տեխնիկապես հագեցած ճաշարան:

Զինծառայողների առողջական վիճակին հետեւում են բուժծառայողները: Հիվանդություններից խուսափելու համար բուժկետի պետ Գոռ Ապրեսյանն ասաց զորամասի շինությունները պարբերաբար ախտահանվում են:

«Ընդունելության ժամերը մեզ մոտ 4-6-ն են կատարվում, բայց կապված խնդրի հրատապությունից կարող են իրենց կողմից ուղեկցողի հետ դիմել զորամասի բուժկետ առողջական խնդրի լուծում տալու համար: Կախված սեզոնից ցուրտ եղանակների դիմում են մրսածության, ջերմության զգացումով, իսկ ավելի շոգ եղանակներին՝ ամառային, աղիքային եւ մաշկային խնդիրներով»:

Զորմասում են փորձում են կանխել ներքին միջադեպերը, ասում են՝ ամեն զինվորի հետ աշխատում են, որպեսզի նրանք համախմբված լինեն եւ ռազմական գործողություններին պատրաստ։

Նարեկ Խաչատրյան

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ