News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Rand Сorporation կազմակերպությունը զեկույց է պատրաստել, որտեղ կետերով նշել է, թե ինչպես կարելի է ապակայունացնել Ռուսաստանը:

Նյութի կետերը կարելի է բաժանել տնտեսական, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական եւ գաղափարական մասերի:

Այսպիսով, ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինա զենք մատակարարել եւ աջակցել Սիրիայում ընդդիմադիր խմբավորումներին: Այս մասին «Մեժդու տեմ» հաղորդման եթերում հաղորդել է  ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդական Անդրեյ Իլնիցկին:

Խոսելով Մերձդնեստրում ռուսական զինվորականների ներկայության մասին՝ փորձագետը  նշում է, որ զինծառայողներին ստիպել լքել տարածքները ԱՄՆ-ին արդյունավետ միջոց չի թվում:

Նա նշել է, որ ռուսական կոնտինգենտը Մերձդնեստրում գտնվում է օրինական հիմունքով: Եթե նա հեռանա այնտեղից, դա ԱՄՆ-ին ձեռնտու կլինի, բայց այս խնդիրը առաջնային չէ:

Ծրագրի հյուրը պատմել է, որ Սեւ ծովից մինչեւ Բալթյան տարածաշրջան  «ապակայունացնող աղեղ» կառուցելը ռազմավարության տարր է: Այնուամենայնիվ, դա վճռորոշ գործոն չէ:

«Նրանց համար առաջնային եւ դեբյուտային սխեմա է Ուկրաինան, նրանք ակտիվորեն սկսում են նայել Կովկասին, նրանք ուշադրության կենտրոնում են պահում Բելառուսին, շարունակելու են քայքայել Սիրիան», - ասել է Իլնիցկին ԱՄՆ-ի հիմնական խնդիրների մասին:

Բացի այդ, ծրագրի հյուրը հավելել է, որ Վաշինգտոնը Հյուսիսային Կովկասը չի տեսնում որպես «գործողությունների թատերաբեմ»:

«Բայց նրանք կարող են օգտվել Հայաստանի եւ Ադրբեջանի տարաձայնություններից», - ասել է ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդականը:

Նա ընդգծել է, որ ելնելով զեկույցի տեքստից, Ադրբեջանն անպայման կընդունի Արեւմուտքի դիրքորոշումը:

«Նրանք ըստ էության խաղալու են այստեղ՝ Կովկասում: Նրանք արձանագրում են, որ Ռուսաստանը շատ ամուր կանգնած է Հյուսիսային Կովկասում: Իսկ ահա այստեղ (Հարավային Կովկասում) օգտվելով տարաձայնություններից…Նրանք ասում են այն մասին, որ Ադրբեջանը անխուսափելիորեն շարժվելու է Արեւմուտքի ուղղությամբ: Իսկ այս սցենարի վերջում ես հիշեցնում եմ, թե որտեղ է գտնվում ԱՄՆ-ի գրեթե աշխարհի ամենամեծ դեսպանատունը՝ Հայաստանում: Սա մեծամասամբ պատահական չէ: Իհարկե ուշադրության կենտրոնում ոչ միայն Հայաստանն է, այլեւ ամբողջ տարածաշրջանը: Այնուամենայնիվ մեր եւ հայ եւ ադրբեջանցի բարեկամներին՝ զգոն եղեք, թշնամին քնած չէ:  Rand Сorporation-ի ամբողջ զեկույցն ուղղված է մեր մտահաղացումները վերացնելուն եւ մեզ վաղվա տեսլականից զրկելուն», - ասել է Իլնիցկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ