News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շուրջ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են պաշտոնյաների, քաղաքական ու հասարակական գործիչների կողմից լրագրողների հանդեպ անհարգալից վերաբերմունքին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Երեկ՝ մայիսի 29-ին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, դժգոհելով լրագրողներից, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել նրանց հասցեին, ապա նշել, թե իրեն անհաճո հարցեր տալու համար գումար են վերցնում ու պատվեր կատարում։ Մասնավորապես, Ծառուկյանը մատնացույց է արել «Aravot.am»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ու ասել, որ վերջինս պետք է պատասխան տա իր հնչեցրած հարցերի համար։

Սա առաջին դեպքը չէ, երբ ԲՀԿ ղեկավարն այսօրինակ վարքագիծ է դրսեւորում։ Եվ ցավոք, նա միակը չէ. մենք բազմիցս ենք արձանագրել փաստեր, երբ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ ու հանրային այլ դեմքեր ԶԼՄ ներկայացուցիչների հետ շփվելիս իրենց համար անցանկալի հարցերին ի պատասխան վիրավորում կամ փորձում են ճնշել ու «դասեր տալ» նրանց։

Վերջին ամսվա ընթացքում այդպիսի վարքագիծ են դրսեւորել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը՝ «Civilnet.am» լրատվական կայքի լրագրող Գեւորգ Թոսունյանի հանդեպ, նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը՝ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արտակ Խուլյանի հանդեպ եւ այլն։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, վրդովմունք ենք արտահայտում այս դեպքերի առնչությամբ ու անընդունելի ենք համարում իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների հանդեպ նման վերաբերմունքը։ Մանավանդ, որ այդ միջադեպերը զուգորդվում են ոչ միայն վիրավորական արտահայտություններով, այլեւ զրպարտությամբ եւ լրագրողի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելով, ինչը կարող է  դատական քննության առարկա դառնալ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք քաղաքական գործիչներից, պետական պաշտոնյաներից՝ հանդուրժողականություն եւ զսպվածություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս։ Իսկ վերջիններիս կոչ ենք անում՝ չխուսափելով սուր հարցադրումներից, այդուհանդերձ, դրսեւորել անհրաժեշտ նրբանկատություն եւ պատասխանատվություն, հարազատ մնալ մասնագիտական էթիկայի նորմերին, քանզի հաճախ քաղաքական դրդապատճառներով ստեղծվող լարված իրավիճակները կարող են  պայթունավտանգ դարձնել առանց այն էլ ծայրահեղ թեժ մթնոլորտը մեդիա դաշտում։  

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ