News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 5 տոկոսանոց մաքսատուրքեր է մտցրել մեքսիկական ամբողջ ներմուծման վրա՝ սկսած հունիսի 10-ից, որպեսզի ստիպի Մեքսիկային մեծ ջանքեր գործադրել միգրանտների հոսքը (որոնք փորձում են հատել ԱՄՆ սահմանը Կենտրոնական Ամերիկայից) ճնշելու համար, տեղեկացնում է AP-ը։

Նրա խոսքով՝ տուրքի տոկոսն աստիճանաբար կավելանա՝ մինչեւ 25 տոկոս, «այնքան ժամանակ, մինչեւ որ անլեգալ ներգաղթի խնդիրը լուծվի»։

Թրամփը իր որոշման մասին տեղեկացրել է Թվիթերում այն բանից հետո, երբ հինգշաբթի հայտարարել է լրագրողներին, որ ծրագրում է «կարեւոր հայտարարություն» անել սահմանին իրավիճակի մասին։

«Հունիսի 10-ին Միացյալ Նահանգները 5 տոկոսանոց սակագին կմտցնի Մեքսիկայից մեր երկիր ներկրվող բոլոր ապրանքների վրա այնքան ժամանակ, մինչեւ որ անլեգալ միգրանտները, որ գալիս են Մեքսիկայով, չեն կանգնեցվի։ Սակագինը աստիճանաբար կավելանա, քանի դեռ անլեգալ ներհոսքի խնդիը չի լուծվի»,- գրել է նա։

Թրամփը մեղադրել է Մեքսիկայի կառավարությանը, որ չի կարողանում կանգնեցնել ապաստան խնդրողների հոսքը այնպիսի երկրներից, ինչպիսին են Սալվադորը, Հոնդուրասը եւ Գվատեմալան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ