News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ասել է, որ երկրի ԱԳՆ ղեկավարը պատվիրակություն կկազմի մեքսիկական ներմուծման վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքի հետ կապված՝ խաղաղ եւ համաձայնեցված լուծում գտնելու համար, տեղեկացնում է AP-ը։

Լոպես Օբրադորը Թրամփին ուղղված բաց նամակում ասել է, որ «սոցիալական խնդիրները չեն լուծվում հարկադրական միջոցների օգնությամբ»՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ը միգրանտների երկիր է։ «Ազատության արձանը դատարկ խորհրդանիշ է»,- նշել է նա։

«Խնդրում եմ հիշել, որ ես խիզախության պակաս չունեմ, ես վախկոտ չեմ ու երկնչող էլ չեմ, այլ ավելի շուտ գործում եմ սկզբունքներին համապատասխան»,- նշել է նա Թրամփին ուղղված նամակում։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Դոնալդ Թրամփը 5 տոկոսանոց սակագին էր մտցրել Մեքսիկայից ներկրվող բոլոր ապրանքների վրա սկսած հունիսի 10-ից, որպեսզի ստիպի Մեքսիկային ավելի մեծ ջանքեր գործադրել Կենտրոնական Ամերիկայից միգրանտների հոսքը դադարեցնելու համար, որոնք փորձում են հատել ԱՄՆ սահմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ