News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում մայիսի 31-ին տեղի է ունենում «Ֆերմերների կոնգրես» համաժողովը։ Միջոցառումը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից «Մասնակցության քաղաքականություն, կայուն գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակում։

Նախագծի հիմնական նպատակը աջակցությունն է գյուղատնտեսության կայուն զարգացմանը Հայաստանում ագրարային քաղաքականության բարելավման միջոցով։ Համաժաղովին մասնակցում են մոտ վեց հազար ֆերմերներ եւ կոոպերատիվների ներկայացուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ներգրավված են սեկտորի զարգացման գործում։ Նախաձեռնության նպատակը երկխոսության հարթակի ստեղծումն է ֆերմերների եւ ճյուղի ղեկավարների միջեւ եւ տեղեկացվածության բարձրացումը առանցքային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին։ Այս ծրագրի շրջանակում «Գյուղատնտեսական միությունը» հանդիպումներ է անցկացրել «Town Hall» ձեւաչափով Հայաստանի 4 մարզում՝ ավելի քան 400 շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Բացի այդ, անցկացվել են թիրախային խմբերի քննարկումներ գյուղատնտեսական կոոպերտավիների ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի 10 մարզում, որոնց հիման վրա «Գյուղատնտեսական միության» փորձագիտական խումբը մշակել է չորս առաջարկություն պարունակող փաթեթ՝ ուղղված այն հատվածների քաղաքականության բարելավմանը, որոնք կներկայացվեն քննարկման ընթացքում։

Առաջարկվում է ներդնել գյուղատնտեսական վարկավորման սուբսիդավորում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի կլիմայական առանձնահատկությունները, բարձրացնել վարկավորման մասնաբաժինը ոլորտում, մոնիթորինգ իրականացնել, հասանելի վարկեր տրամադրել գյուղատնտեսության նախարարությանը հող գնելու համար, բարձրացնել ֆինանսական գրագիտությունը։ Բացի այդ, առաջարկվում է նաեւ ներդնել անասնակերի աջակցության պետական ծրագիր, իրականացնել օրենսդրական փոփոխություններ, այդ թվում Հարկային օրենսգրքում, կոոպերատիվների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար։ Միջոցառմանը մասնակցում են նաեւ գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության գծով համագործակցության հարցերի պատասխանատու Անդրեա Բաջիոլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ