News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Տվյալ նախագիծը ներկայացվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետ համատեղ: Հունիսի 3-ին Ազգային ժողովի նիստում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Անի Սամսոնյանը:

Պատգամավորը նշեց, որ օրինագիծն ունի իր նախապատմությունը:

 «Երբ 2018-ի փետրվարին Երեւանի ավագանիում տեղի ունեցավ կոյուղաջրերի հետ կապված հայտնի միջադեպը  (այդ ժամանակ Երեւանի ավագանիում ներկայացված  «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները քաղաքապետարան էին բերել Երեւանի վարչական շրջաններից մեկում կոյուղաջրով լցված շիշ եւ փորձել էին հանձնել այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանին), քաղաքապետը որոշեց օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը կսահմանափակեր ԶԼՄ-ի գործունեությունը Ավանագու նիստեր ժամանակ», - պարզաբանեց Սամսոնյանը:

Նա հաղորդեց, որ այդ դեպքից հետո «Լուսավոր Հայաստանը» որոշեց 3 օրինագիծ ներկայացնել, որոնք անվավեր էին ճանաչում այդ սահմանափակումները: Սամսոնյանը նկատեց, որ չնայած այն ժամանակվա իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցներին, որոնք ուղղված էին նիստերի դահլիճից դուրս հարեւան սենյակից ուղիղ եթերի միջոցով ԶԼՄ-ի գործունեության ապահովմանը, տվյալ պայմանները միւենույն է լրագրողներին թույլ չէին տալիս լիարժեք իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը:

«Բացի այդ, քանի որ լրագրողական աշխատանքը ինչ-որ չափով ստեղծագործական է, լրագրողները զրկվել էին էքսկլյուզիվ տեսանյութեր անելու հնարավորությունից:

Մենք կարծում էինք,  որ դա սահմանափակում է լրագրողների գործունեությունը», - ընդգծեց նա:

Նա նկատեց, որ օրինագծով առաջարկվում է չեղարկել այդ դրույթները, ինչպես նաեւ չեղարկել Երեւանի քաղաքապետարանում, Ավագանիում լրագրողների հավատարմագրումը, քանի որ դա հակասում է ԶԼՄ-ի մասին օրենքին:

Պատգամավորների հարցին՝ ում կարելի է լրագրողներ համարել եւ ով կկարողանա մտնել քաղաքապետարան տեղեկատվական գործունեության իրականացման համար, Անի Սամսոնյանը նշեց, որ բոլոր գրանցված ԶԼՄ-ի աշխատակցիրները, ովքեր կկարողանա փաստաթուղթ ներկայացնել, որը վկայում եւ հաստատում է համապատասխան գործունեության իրավունքը, ազատ մուտք կունենան քաղաքապետարան եւ կկարողանան լուսաբանել իրենց հետաքրքրող թեմաները:

«Ավագանու նիսստերի դահլիճը տեխնիկական խնդիրներ ունի, սակայն մենք կարծում ենք, որ նիստերը պետք է բաց լինեն բոլորի համար, ովքեր ցանկանում են  մասնակցել մայրաքաղաքի շրջանների խնդիրների քննարկմանը տեղական ինքնակառավարման մարմնի շրջանակում ժողովրդավարության առաջխաղացման համար», - ասաց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ