News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր՝ հունիսի 4-ին, ընդունել է աշխատանքային եռօրյա այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանը, այլք:

Նախարար Զեյնալյանը ողջունել է ռուս գործընկերներին Արդարադատության նախարարությունում եւ կարեւորել ռազմավարական, բարեկամ երկրի ներկայացուցիչների հետ հարկադիր կատարման ոլորտում փորձի փոխանակումն ու համագործակցության բազմակողմ զարգացումը:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ որքան հաճախակի լինեն շփումներն ու գիտելիքի փոխանակումը, այնքան երկու երկրների կառավարություններն արդյունավետ կիրականացնեն իրենց ժողովրդի առջեւ ստանձնած պարտավորությունները: Նախարարն, անդրադառնալով հարկադիր կատարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշել է, որ այսօր Ազգային ժողովում ներկայացնելու է օրենսդրական փաթեթ, որը բարձրացնելու է կատարողական վարույթի արդյունավետությունն ու կանխարգելելու է հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:

Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ, մասնավորապես,  էլեկտրոնային աճուրդի ոլորտում նախատեսվում է հրապարակել աճուրդում հաղթող անձի տվյալները՝  գործընթացի թափանցիկությունն ապահովելու ու հասարակության շրջանում դրա վերաբերյալ կասկած չհարուցելու նպատակով:

ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը շնորհակալություն է հայտնել հյուրասեր, արեւոտ ու ջերմ Հայաստանում հյուրընկալելու եւ հայաստանյան փորձն իրենց ներկայացնելու համար:  Դմիտրի Արիստովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը վերջին տասը տարում բավական լուրջ քայլեր է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ՝ այդ թվում նաեւ հարկադիր կատարման ոլորտում: «Օգտակար էր ծանոթանալ հարկադիր աճուրդի ոլորտում Հայաստանի փորձին: Գործընթացն ամբողջությամբ թափանցիկ է, բաց ու բոլորին հասանելի: Դա է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքը»,- ասել է ՌԴ գլխավոր դատական պրիստավը, հավելել, որ նախօրեին արդյունավետ քննարկում է ունեցել հայ գործընկերների հետ եւ արձանագրել, որ Հայաստանը հարկադիր կատարման ոլորտում շատ առումներով իրական առաջընթաց է գրանցել: Դմիտրի Արիստովի խոսքով՝ հայ գործընկերների ձեռք բերած  փորձն օգտագործելով՝ այն կներդնեն իրենց երկրի իրավակիրառ պրակտիկայում: «Մեր գործընկերային հարաբերությունները Հայաստանի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ արդեն տասը տարվա պատմություն ունեն եւ վստահ եմ, որ այն բազմակողմ զարգացնելու մեծ ներուժ ունենք»,- ասել է ՌԴ գլխավոր դատական պրիստավը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարկադիր կատարման ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր եւս եւ պայմանավորվել խորացնել փոխգործակցության ներկայիս մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ