News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հնագետները վզնոց կամ գլխազարդ եմ գտել՝ պատրաստված թռչունների տասնյակ կտուցներից եւ գանգերից: Այն գտնվել է կախարդի  կմաքխի կողքին, որը ապրել է 5 հազար տարի առաջ ժամանակակից Սիբիրի տարածքում, հաղորդում է Live Science-ը:

Մնացորդները գտել են Նովոսիբիրսկի մարզի Ուստ Տարտաս հնագիտական հուշարձանի պեղումների ժամանակ: Մարդու գանգի տակ գտնվել են 30-50 գանգ եւ թռչունների երկար կտուցներ, որոնք այնպես են  դասավորված եղել կարծես վզնոցի մաս լինեն: Դրանք կարող էին որպես հագուստի պաշտպանական առարկա օգտագործվել կամ ծիսական նշանակություն ունենալ:

Մինչ օրս պարզ չէ, թե ինչպես են գանգերը եւ կտուցները միացվել իրար, քանի որ գիտնականները դեռ ոսկորներում անցքեր չեն հայտնաբերել:

Տարօրինակ կմախքի կողքին երկտեղանոց գերեզման են գտել: Վերին շերտում գտնվել են 5 եւ 10 տարեկան երկու երեխաների ոսկորներ, ներքեւում՝ եւս մեկ տղամարդու ոսկորներ:

Նրանց կողքին բրոնզե արտեֆակտ են գտել՝ կազմված մեջտեղում անցքով երկու ծռված սկավառկներից, որը կարող էր որպես ծիսական դիմակ ծառայել:

Ըստ գիտնականների՝ երկու մարդիկ էլ կախարդներ են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ