YouTube-ը 13 տարեկանից փոքր երեխաներին կարգելի ուղիղ եթեր մտնել առանց մեծահասակների ուղեկցության, գրում է itzine կայքը:
Ալիքները, որոնք կխախտեն կանոնները, կկորցնեն ուղիղ եթերի հասանելիությունը:
YouTube-ը հայտարարել է, որ այդ տեսակի կոնտենտն ավտոմատ կերպով կջնջնի:
Փոփոխության մասին նորությունը հայտնվել է նույն օրը, երբ հրապարակվել է New York Times-ի զեկույցը, որն անցկացվել է Հարվարդի համալսարանի Berkman Klein Center for Internet & Society կենտրոնի ներկայացուցիչների կողմից: Զեկույցում ասվում է, որ օգտատերերը, որոնք տեսանյութեր են դիտում մասամբ հագնված երեխաների մասնակցությամբ, նմանատիպ բովանդակությամբ այլ տեսանյութեր դիտելու խորհուրդներ են ստանում: Եվ արդյունքում դա ապահովում է երեխաների սեքսուալացումը: