News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա իր պետական այցի երկրորդ օրը ինքն է հանդես եկել տիրոջ դերում. իր հյուրերին, որոնց թվում է եղել Ուելսի արքայազն Չարլզը տիկնոջ՝ Կամիլայի հետ, նա հյուրասիրել է տավարի փափկամսի գրիլ կալիֆոռնիական գինիով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թրամփը եւ նրա տիկինը՝ Մելանյան, երեքշաբթի հանդիսավոր ընթրիք են տվել ԱՄՆ դեսպանի Ռիջենթս պարկի նստավայրում: Ընդունելությանը, բացի արքայազն Չարլզից ու Կամիլայից, պատվավոր հյուրերի թվում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ամուսնու՝ Ֆիլիպի հետ: Ընդունելությանը հրավիրվել էր ընդհանուր 60 մարդ:

Որպես ուտեստ մատուցվել է լոլիկ՝ ռեհանով եւ իտալական թարմ բուրատա պանրով: Հիմնական ճաշատեսակը տավարի փափկամիսն էր՝ բարակ կտրատած կարտոֆիլով եւ գազարով: Աղանդերին առաջարկվել է հատապտուղներով վանիլային պաղպաղակ:

Գինիները Կալիֆոռնիայի հյուսիսի Iron Horse ֆերմայից էին. ուտեստի հետ մատուցվել է Chardonnay, հիմնական ճաշատեսակի հետ՝ Pinot Noir, աղանդերին՝ շամպայն: Ըստ գնի՝ ըմպելիքները զգալիորեն զիջում էին նախօրեին թագուհու մոտ մատուցածին: Chateau Lafite Rothschild գինու մեկ շիշը, որով Եղիսաբեթ Երկրորդը հյուրասիրել էր հյուրերին, արժե 1,4 հազար ֆունտ սթերլինգ:

Չորեքշաբթի՝ Մեծ Բրիտանիա այցի վերջին օրը, ԱՄՆ նախագահը տիկնոջ հետ կուղեւորվի Պորտսմուտ, որտեղ Մեյի հետ կմասնակցի Նորմանդիայում դաշնակիցների ափհանման հիշատակին նվիրված միջոցառումներին: Այնտեղ էլ հյուրերին պաշտոնապես հրաժեշտ կտա Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Թրամփները Մեծ Բրիտանիայից կուղեւորվեն Իռլանդիա, որտեղ նախատեսված են ԱՄՆ նախագահի բանակցությունները այս երկրի վարչապետ Լեո Վարադքարի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ