News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Սեւանում իշխանի ցանցաբուծման արգելք մտցնելու հավանականություն կա։ Այս մասին հունիսի 5-ի մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ կա ակնհայտ մտահոգություն Սեւանի իշխանի պոպուլյացիայի հետ կապված, եւ արգելքը կարող է դրվել ֆոսֆորի բարձր խտության հայտնաբերման դեպքում այն տեղերում, որտեղ կազմակերպված է ցանցային բուծում։ «Հիմա փորձաքննություն է անցկացվում, այդ թվում գերմանացի մասնագետների մասնակցությամբ։ 1-2 շաբաթում արդյունքները հայտնի կլինեն»,- ավելացրել է նախարարը։

Գրիգորյանն ընդգծել է, որ, իր կարծիքով, նման տնտեսությունները պետք է լինեն միայն բաց ջրերում, այսինքն՝ ծովերում եւ օվկիանոսներում, բայց ոչ լճերում։ «Հետազոտություններ կկատարվեն նաեւ ռեստորանային համալիրների, ինչպես նաեւ լճի մերձակայքում անասնապահության ազդեցության առումով։ Ցանկացած պարագայում, կձեռնարկվեն բոլոր միջոցները, որպեսզի ջրի աղտոտում թույլ չտրվի»,- հավաստիացրել է պաշտոնյան։

Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ այս տարի կթույլատրվի 150 տոննա սիգի որս, իսկ որսի կարգավորումը կարելի է անել օրենսդրական նորմերով՝ ազդելով գների վրա, ինչպես նաեւ որսի եւ վաճառքի արգելքի կոորդինացման միջոցով, քանի որ հաճախ օրենքում կա որսի արգելք, բայց ոչ վաճառքի։ «Հավելյալ կարգավորումներ է պահանջում նաեւ ձկնորսության ոլորտը։ Այստեղ մենք համագործակցում ենք Պետեկամուտների կոմիտեի հետ, որպեսզի թույլ չտանք ձկնորսության ցանցերի ներմուծումն ու վաճառքը, որոնք անթույլատրելի են»,- պարզաբանել է նախարարը։

Նրա հավաստմամբ՝ Սեւանի էկոպաշտպանության նոր համակարգի ներդրման տեսակետից իրականացվել են աննախադեպ հետազոտական աշխատանքներ, այդ թվում դրոնների ներգրավմամբ, որոնց արդյունքները պատրաստ կլինեն ուրբաթ։ «Պատճառը, թե ինչու անցյալ տարի հետազոտություններ չեն իրականացվել, այն է, որ պետք էր նոր մոտեցում ցուցաբերել։ Հետազոտությունն ընդգրկում է 600 հեկտար, իսկ Սեւանի մաքրման ծրագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը»,- ամփոփել է Էրիկ Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ