Նիդեռլանդների բնակչուհի Նոա Փոթհովենը մահացել է էվթանազիայից 17 տարեկանում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։
Պարբերականի տեղեկատվությամբ՝ աղջիկը երկար ժամանակ տառապել է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից, ընկճախտից եւ անորեքսիայից։
Անցած տարի նա ծայրահեղ վիճակում հայտնվել է հիվանդանոցում քաշի կտրուկ անկման եւ այն պատճառով, որ օրգանները դադարել են գործել։
Փոթհովենի առողջական խնդիրները սկսվել են սեռական բռնությունից հետո, որը տեղի է ունեցել մանուկ եւ պատանի հասակում։ Այս մասին նա պատմել է «Հաղթել կամ սովորել» ինքնակենսագրական գրքում։
Նիդեռլանդների օրենսդրության համաձայն՝ էվթանազիան թույլատրվում է 12 տարեկանից, եթե հիվանդն անասելի տառապում է, իսկ ապաքինվելու հնարավորություն գրեթե չկա։ 17 տարեկանից էվթանազիայի համար ծնողների կամ խնամակալների թույլտվություն չի պահանջվում։