News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատորները փորձում են արգելափակել Սաուդյան Արաբիային եւ արաբական այլ երկրներին 8,1 մլրդ դոլարի չափով զենքի վաճառքի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը, հաղոդում է AFP-ը:

Թրամփի վարչակազմը մայիսին հայտարարել էր, որ կօգտագործի արտակարգ լիազորությունները՝ Կոնգրեսին մարտահրավեր նետելու եւ Սաուդյան Արաբիային եւ ԱՄԷ-ին սպառազինություն տրամադրելու համար:

Այդ քայլը վրդովվեցրել էր օրենսդիրներին, որոնք կարծում են, որ այդ զենքը կարող է օգտագործվել Եմենում խաղաղ բնակչության դեմ:

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հույս է հայտնել, որ վաճառքը կկանխվի:

«Ես հասկանում եմ, որ Սաուդյան Արաբիան մեր ռազմավարական դաշնակիցն է, սակայն չի կարելի անտեսել արքայազն Մոհամմեդ բեն Սալմանի պահվածքը: Այժմ Սաուդյան Արաբիայի հետ գործ ունենալու ժամանակը չէ»,- ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ չի հետեւի Կոնգրեսի թույլատրման ստացման սովորական ընթացակարգին՝ կապված Իրանի առնչությամբ արտակարգ իրավիճակի հետ:

Դեռեւս հայտնի չէ, թե ինչ շանսեր ունեն օրենսդիրները, քանի որ Թրամփը կարող է վետո դնել ցանկացած որոշման վրա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ