News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը լրացումներ է մտցրել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրինագծում՝ առաջարկելով մեկ տարով դադարեցնել իրավական ակտերի միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծումը։ Այս մասին հունիսի 6-ին խորհրդարանի Պետաիրավական  հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը։

Նրա խոսքով՝ այդ լրացումները պայմանավորված են իրավական տեղեկատվական համակարգում շարունակվող աշխատանքով, որն իրականացվում է համապատասխան ծրագրի շրջանակում։

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» կառավարող դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը որպես վերջնաժամկետ առաջարկեց 2020 թվականի հունվարի 1-ը, բայց կառավարության ներկայացուցիչը պնդեց, որպեսզի այդ ժամկետը սահմանվի մինչեւ 2020 թվականի հունիսի 1-ը, քանի որ, ինչպես նշեց պաշտոնյան, պրոֆեսիոնալ կազմի պատրաստման համար ժամանակ կպահանջվի։

Վարդանյանն այս առաջարկի դեմ չառարկեց: «Այսօրվա դրությամբ՝ մենք, իհարկե, ունենք «Առլիս» համակարգը, բայց հարկ է այն զարգացնել: «Առլիս» համակարգն, իհարկե, մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է, քանի որ որոշումներն այնտեղ են ընդունվում, իրավական ակտեր ենք ստանում, սակայն այս համակարգում գործող ծրագրերը տեխնիկական իմաստով արդեն հնացել են: Մշտապես կատարելագործվելու տեղ կա, եւ անհրաժեշտ է այնպես անել, որ 21-րդ դարի տեխնիկական լուծումներին համապատասխանող ծրագիր ունենանք»,- ընդգծեց խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը:

Խորհրդարանական հանձնաժողովը վերջնարդյունքում դրական եզրակացություն տվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ