News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Առավել քան պարզ է, որ նման քայլը չի կարող իր անդրադարձը չունենալ հայ- վրացական եւ հայ-ռուսական հարաբերություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի 73-րդ նիստին,Վրաստանի կողմից 2008թ.-ից սկսած նախաձեռնվող՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի փախստականների կարգավիճակի բանաձեւին մշտապես դեմ քվեարկած Հայաստանի այս տարի քվեարկությանը չմասնակցելուն:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Երբեմն արժե ուղղակի լռել

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի 73-րդ նիստին նորից քվեարկության է դրվել Վրաստանի կողմից 2008թ.-ից սկսած նախաձեռնվող բանաձեւը: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի փախստականների կարգավիճակի մասին նշված բանաձեւին մշտապես դեմ քվեարկած Հայաստանը, այս տարի չի մասնակցել քվեարկությանը:

Առավել քան պարզ է, որ նման քայլը չի կարող իր անդրադարձը չունենալ հայ- վրացական եւ հայ- ռուսական հարաբերություններին: Տրամաբանական է ակնկալել, որ քայլն անելուց առաջ կողմ եւ դեմ փաստարկների մանրակրկիտ հաշվարկ պիտի արված լիներ, այդ թվում՝ քայլն անելու պահի հետ կապված:

Եթե անգամ այդ ամենն արվել է, առաջանում է պարզ հարց: Ի՞նչ իմաստ ունի իշխանությունների մերձավոր /կամ՝ մերձավոր ընկալվող/ շրջապատի կողմից նշված փաստի pr-ը՝ այն էլ վարչապետի ՌԴ այցի նախաշեմին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ