News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բանգկոկ այցի ժամանակ կհաստատի ԱՄՆ աջակցությունը Հարավարեւելյան Ասիային՝ Չինաստանի աճող ազդեցության ֆոնին, հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Քլարկը, փոխանցում է AFP-ն:

Պոմպեոն Թաիլանդի մայրաքաղաք է մեկնելու հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը անցկացվող Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար եւ կղեկավարի Ներքին Մեկոնգում նախաձեռնված բանակցությունները, հայտնել է նա:

Նախաձեռնությունը առաջ է քաշվել 10 տարի առաջ՝ այդ ժամանակ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից, որպես Կամբոջայի, Լաոսի, Թաիլանդի, Մյանմարի եւ Վիետնամի համակարգմանն ու տնտեսական աճին նպաստող միջոց:

«Երբ օգոստոսի սկզբին Բանգկոկում նախարարներն ու Պոմպեոն հանդիպեն, մենք կպատմենք այն մասին, թե վերջին տասնամյակում ինչի ենք հասել»,- հայտարարել է Քլարկը: Նա մտահոգություն է հայտնել, որ Չինաստանը փորձում է «անշեղորեն մեծացնել» տարածաշրջանը վերահսկելու ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ