News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում միայն 1320 մարդ է ամսական 2 մլն դրամից ավելի աշխատավարձ ստանում: Հունիսի 7-ին ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար, հիմնական զեկուցող Արման Պողոսյանը:

Ըստ նրա՝ սա հանրապետությունում աշխատող քաղաքացիների ընդհանուր թվի միայն 0,2 տոկոսն է: Ընդ որում՝ Պողոսյանը նշեց, որ Հայաստանում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստանում է մոտ 6200 մարդ: «Սա աշխատող քաղաքացիների ընդհանուր թվի մոտ 1 տոկոսն է: Ի դեպ, այս խմբի մեջ են մտնում Հայաստանի նախագահը, ինչպես նաեւ վարչապետը, Ազգային ժողովի խոսնակը եւ մի շարք այլ պաշտոնատար անձինք»,- պարզաբանեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ եթե ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիներն այսօրվա դրությամբ վճարում են 23 տոկոս եկամտահարկ, իսկ 1 մլն դրամից ավելի ստացողները՝ 36 տոկոս, ապա եկամտահարկի հավասարեցումից հետո բոլոր քաղաքացիները՝ անկախ աշխատավարձի չափից կսկսեն վճարել 23 տոկոս, իսկ առաջիկա տարիներին եկամտահարկն ընդհանրապես կնվազի մինչեւ 20 տոկոս:

Նշենք, որ եկամտահարկը հավասարեցնելու գաղափարը արդեն հանրության շրջանում  խիստ քննադատություն է հարուցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ