News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հունիսի 6-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե-Հայաստան ձեւաչափով նիստը, որը նախագահել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հայկական պատվիրակությունը գլխավորել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։

Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) կատարողականի 2018-2019թթ․ գնահատման զեկույցը։

ՀՀ պատվիրակությունն իր ելույթներում անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ երկխոսությանը եւ տարբեր ոլորտներում համագործակցությանը, վերահաստատել Հայաստանի հանձնառությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին ու առաքելություններին ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությունը շարունակելու հարցում։ Ներկայացվել են նաեւ ՀՀ պետական կառավարման ոլորտում կատարված եւ ընթացիկ բարեփոխումները, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Ելույթներին հաջորդած քննարկումների ընթացքում նախանշվել են համագործակցության նոր ոլորտներ, որոնց իրականացմանն ուղղվող համագործակցության նպատակները կարտացոլվեն ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների նոր՝ մշակման փուլում գտնվող ծրագրում։

Նիստի մասնակիցների խնդրանքով անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, վերահաստատվել է ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդական առաքելությանը։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր են գնահատել Դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը բոլոր բնագավառներում եւ իրենց աջակցությունն առաջարկել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների իրականացման գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ