News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի 22-ամյա բնակիչ Աշիկուլ Ալամը կալանավորվել է Թայմս Սքվերում ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով, հայտնում է The Guardian-ը:

Դաշնային ոստիկանությանը վկայակոչելով՝ պարբերականը հայտնում է, որ տղամարդը մեղադրվում է իր հրեշավոր ծրագիրն իրականացնելու նպատակով ապօրինի զենք պահելու մեջ:

Նա հայտարարել է, որ բարձր է գնահատում Ուսամա բեն Լադենին, եւ ասել է, որ ծրագրում է նաեւ սպանել ոստիկաններին:

Ալամին կալանավորել են հինգշաբթի երկու Glock 19 կիսաինքնաձիգ ատրճանակներ ձեռք բերելուց հետո:

Քողակված դաշնային գործակալի հետ հանդիպման ժամանակ Ալամը իր հավանությունն է հայտնել 2011 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում իրականացված ահաբեկչության վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել է իր ահաբեկչության ժամանակ մահապարտի բաճկոնակի օգտագործման հնարավորությունը:

Տղամարդուն առաջադրվել է ահաբեկչություն ծրագրելու մեղադրանք: Նա կկանգնի Բրուքլինի դատարանի առաջ:

Թայմս Սքվերը Մանհեթենի բուն սրտում է: Այն ամեն տարի ացելում են միլիոնավոր մարդիկ:

Վերջին տարիներին, չնայած անվտանգության ապահովման բարձր մակարդակին, առնվազն 2 անգամ փորձել են Թայմս Սքվերը պայթեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ