News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Չինաստանի արեւելյան Չժեցզյան նահանգում տեղի է ունեցել արտառոց միջադեպ՝ սրճարաններից մեկի աշխատանքն ընդհատվել է անկոչ հյուրի հայտնվելով, հայտնում է South Cina Morning Post-ը:

Սրճարան է ներխուժել քաղցած վարազը եւ բավականին երկար ժամանակ ահաբեկել է սրճարանի հաճախորդներին ու աշխատակիցներին:

Հոլովակում քաղցած կենդանին հետապնդում է հաճախորդներին, որոնք անմիջապես ցատկում են սեղանների վրա: Վարազը շրջում է աթոռները եւ փորձում հասնել ուտելիքին:

Բարեբախտաբար, կենդանուն բռնել են մինչեւ կհասցներ որեւէ մեկին վնաս պատճառել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ