News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր վերամշակող ձեռնարկությունները ոչ  մի հանձնառություն չունեն մթերելու արտադրված ապրանքը. եթե նախկինում հարկադրանքի մեթոդով կարողանում էին անել, այսօր քանի որ ազատ է, մթերող ընկերությունները խիստ առավելություն են ունեում արտադրողի նկատմամբ, որովհետեւ կարող են ուշացնել մթերումը եւ գյուղացուն կանգնացել փաստի առաջ: Այս մասին, այսօր՝ ասուլիսում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով, որպեսզի մթերքը չփչանա, գյուղացին ստիպված լինեում մթերողի ցանկալի գնով մթերել առաջարկել մթերողին. «Օրինակ մնք գիտենք, որ ծիրանի բերքատվությունը 10-15 օր է, մթերողները կարող են ձգձգել, իսկ վերջում էժան գնով վերցնել մթերքը»:

Բագրատյանի խոսքով, դրա լուծումը գյուղատնտեսության ապահովագրությունն է, առանց որի հնարավոր չէ գյուղատնտեսություն զարգացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ