
Մեծ Բրիտանիան եւ Հարավային Կորեան ստորագրել են ազատ առեւտրի մասին նախնական համաձայնագիր (FTA), որն ուղղված է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո երկրների միջեւ գոյություն ունեցող առեւտրային երկկողմ պայմանավորվածությունների պահպանմանը, հայտնում է BBC News-ը:
Փաստաթուղթը ստորագրել են Մեծ Բրիտանիայի առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը եւ նրա հարավկորեացի գործընկեր Յու Մեն Հին:
Ըստ այս նախնական փաստաթղթի՝ Մեծ Բրիտանիան բրեքսիթից հետո կպահպանի իր դիրքերն ասիական շուկայում:
Նշվում է, որ համաձայնագիրը ներառում է նաեւ Հարավային Կորեայի կողմից բրիտանական ավտոմեքենաների եւ պահեստամասերի արտահանումը: Ասիական պետությունը հիմնականում զբաղված է բրիտանական ավտոմեքենաների եւ նավերի արտահանմամբ, ինչպես նաեւ երկիր է ներմուծում հում նավթ եւ ավտոմեքենաներ: