News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական գործարար թերթերի՝ ՌԲԿ-ի, «Կոմերսանտի» եւ «Վեդոմոստիի» տպագիր տարբերակները լույս են տեսել միանման առաջին էջով՝ նվիրված էլեկտրոնային պարբերական «Մեդուզա»-ի թղթակից Իվան Գոլունովի գործին, ում մեղադրում են թմրամիջոցների իրացման փորձի մեջ, հայտնում է RT-ն:

Պարբերականների առաջին էջը հետեւյալ գրառումն ունի. «Ես/մենք Իվան Գոլունովն ենք»:

Համատեղ հայտարարության մեջ նշված է, որ խմբագրությունները ողջունում են լրագրողի խափանման միջոցի դատարանի ավելի համարժեք ընտրությունը, քան մեկուսարանում բանտարկելը, սակայն քննության ներկայացրած նրա մեղքի ապացույցները համոզիչ չեն համարում:

Նաեւ ենթադրություն կա, որ Գոլունովի ձերբակալությունը եւ հետագա կալանավորումը կարող են կապված լինել նրա մասնագիտական գործունեության հետ, ինչի հետ կապված պարբերականները պահանջում են ՆԳՆ աշխատակիցների գործողությունների մանրակրկիտ ստուգում:

Հունիսի 8-ին դատարանը Գոլունովին տնային կալանքի էր ենթարկել:

Գոլունովը ձերբակալվել է հունիսի 6-ին Մոսկվայի կենտրոնում: Ստուգման ժամանակ նրա ուսապայուսակում գտել են թմրանյութերով փաթեթ: Գոլունովի խոսքով՝ թմրանյութերը այնտեղ ինչ-որ մեկն է դրել:

Դատական նիստի ժամանակ նա իրեն մեղավոր չի ճանաչել թմրանյութերի իրացման փորձի մեջ, ինչպես նաեւ հայտարարել է, որ պատրաստ է քննության հետ համագործակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ