News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10-ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն։

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ երեխան բռնության է ենթարկվել 2000թ.  ծնված տղայի կողմից` մի քանի անգամ` կրթահամալիրի ննջարանում:

19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի  3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործն ուղարկվել է դատարան:

Հրապարակմանը արձագանքել է Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կայքերից մեկը տեղադրել է հրապարակում, ըստ որի՝ «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10-ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության, եւ քրեական գործն ուղարվկել է դատարան:Որոշ օգտատերեր վերոհիշյալ գործը ներկայացրել են որպես այժմ կատարված դեպք:Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018թ. հունվար ամսին: ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալների ստուգմամբ պարզվել էր, որ Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սան` 16-ամյա Տ.-ն 2018թ.-ի հունվար ամսին կրթահամալիրում, նույն կրթահամալիրի սան՝ 14-ամյա Հ.-ի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Փաստի առթիվ 2018թ. հունվարի 14-ին ՀՀ քր. օր.-ի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որը սույն թվականի մայիսի 31-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ