News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի Խենան նահանգի բնակչուհին իշխանություններից որպես փոխհատուցում 3 միլիոն յուան է պահանջել՝ հայտնաբերելով, որ երեխան, որին առեւանգել էին եւ վերադարձել 1995 թվականին, իր իսկական որդին չէ, գրում է Global Times-ը:

Չժու Սյոցզյուանի որդուն առեւանգել էին 1993 թվականին: 2 տարի անց նրան վերադարձրել են երեխային:

Դատարանը հաստատել էր երեխայի եւ մոր կենսաբանական համապատասխանումը:

Սակայն 2018 թվականին կինը պարզել է, որ օտար երեխայի է դաստիարակել:

Առեւանգման գործը վերաբացվել է, եւ ԴՆԹ նոր անալիզները ցույց են տվել, որ տղան, որին դայակն է դաստիարակել, Չժուի կենսաբանական որդին է:

Չժուն 3 մլն յուան (434 000 դոլար) է պահանջում դատարանից:

Դատարանը խոստովանել է, որ 1995-ին ԴՆԹ թեստը հաջող չի եղել, սակայն չի տրամադրի փոխհատուցումը, որը պահանջում է Չժուն: Լսումների ամսաթիվը դեռեւս որոշված չէ:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ