News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անցումային արդարադատությունը կարող է կիրառվել բռնապետությունից ժողովրդավարության անցման համար, ինչպես նաեւ բռնապետությունից՝ տոտալիտարիզմի: Այս մասին Երեւանում անցկացվող անցումային արդարադատության եւ վեթինգի հարցերով կլոր սեղանի ժամանակ ելույթ ունենալիս ասաց «Դիալոգ» փորձագիտական կենտրոնի ղեկավար Երվանդ Բոզոյանը:

Փորձագետը որպես օրինակ բերեց Ստալինին, որի ջանքերով դատական համակարգի ավելի քան 11,5 հազար 500 աշխատակիցներ գնդակահարվեցին եւ եւս 1,5 մլն-ը գնդակահարվեցին անկախ դատական համակարգի բացակայության պատճառով:

Բայց կան նաեւ դրական օրինակներ: Դրանց թվում նա նշեց Բալթյան երկրներին, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո օգտագործեցին անցումային արդարադատությունը: Նրա խոսքով՝ 90-ականների սկզբին հարցը ծառացած էր նաեւ Հայաստանի առաջ՝ Վրաստանի ու Ուկրաինայի հետ միասին, բայց այս երկրները չգնացին այդ ճանապարհով՝ որոշելով, որ այն տարանջատման ավելի շատ սպառնալիք է պարունակում: Սակայն, ինչպես կարծում է փորձագետը, ԵՄ-ն մշտապես ձգտում է այս երկրներին ներքաշել գործընթացի մեջ, որովհետեւ, ի վերջո, նպատակը քաղաքական է, այսինքն՝ զտման անցկացում ռուսական ազդեցության թուլացման վերջնանպատակով: Սակայն Եվրոպան ոչ միշտ է կտրուկ միջոցների կողմնակից, եւ այս դեպքում, կարծում եմ, տեղի ունեցողը բխում է Հայաստանից:

«Բերում են Ալբանիայի օրինակը, եւ տարօրինակ է, որ չեն նայում Վրաստանի օրինակին, չնայած ավելի մոտ է: Որովհետեւ վրացական փորձն ավելի բացասական է դատական իմաստով»,- նշեց Բոզոյանը՝ հիշեցնելով, որ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին դատական համակարգի կոռումպացվածության պատրվակով փոխեց դատավորներին՝ արդյունքում ստանալով անհրաժեշտ վճիռները դրոշմող դատական համակարգ: Արդյունքում Վրաստանի բնակչության 5 տոկոսը հայտնվեց բանտում, եւ արդյունքում ընթացավ ունեցվածքի վերաբաշխման գործընթաց: «Մենք ճամփաբաժանին ենք: Եթե ընտրենք սխալ ճանապարհ, հետեւանքները տխուր կլինեն»,- նախազգուշացրոեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ