News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհը խորը ճգնաժամ է ապրում եւ կարող է պատերազմի նախաշեմին հայտնվել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով անհավասարության, չվերահսկվող տեխնոլոգիաների եւ կլիմայի փոփոխության խնդիրների հարցով գլոբալ ջանքերի կոչով, հաղորդում է Reuters-ը:

Ժնեւում Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված իր ելույթում Մակրոնը սոցիալական պաշտպանության եւ փոխհատուցման կոչ է արել այն մարդկանց, որոնց միջոցները տեխնոլոգիական եւ էկոլոգիական փոփոխությունների սպառնալիքի տակ են դրվել:

«Կարծում եմ՝ դա քաոս է, մեր սերունդը չպետք է նոր պատերազմի սպասի, այլ պետք է աշխարհին նայի այնպես, ինչպես այն կա: Կարծում եմ՝ այսօր մենք պատերազմի նախաշեմին ենք, եւ այդ պատերազմը ներկա են մեր ժողովրդավարություններում»,- ասել է Մակրոնը:

Նրա խոսքով՝ աճող անհավասարությունն «ավտորիտարիզմ» է ներառում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ