News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Մեքսիկան կամրապնդի հարավային սահմանների պաշտպանությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ միգրացիայի շուրջ գործարքի շրջանակներում: Մեխիկոն կտեղակայի ազգային գվարդիայի զինվորներին սահմանում եւ կուժեղացնի սահմանային ենթակառուցվածքներն անօրինական միգրանտների դեմ պայքարի համար:

2021 թվականին տարածաշրջանում Ազգային գվարդիայի կազմում կլինի 7.6 հազար մարդ: Մեքսիկան նաեւ կգրանցի եւ օգնություն կտրամադրի Կենտրոնական Ամերիկայից ժամանող միգրանտներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հիշեցնենք, որ ուրբաթ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգներն ու Մեքսիկան համաձայնագիր են կնքել առեւտրի եւ միգրանտների հարցերով, այդ իսկ պատճառով Վաշինգտոնը խոստացել է չկիրառել մեքսիկական ապրանքների համար մաքսերը երկուշաբթվանից: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Մեքսիկան համաձայնվել է վճռական գործողություններ իրականացնել՝ ուղղված անօրինական միգրացիայի դեմ պայքարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել