News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական Գաբալա քաղաքում կայացել է Վրաստանի եւ Ադրբեջանի  պաշտպանության նախարարների հանդիպումը:

Լեւան Իզորիան եւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունները եւ հույս հայտնել, որ ապագայում համագործակցությունն էլ ավելի կխորանա:

Լեւան Իզորիան շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար եւ նշել պաշտպանական ոլորտում համագործակցության ակտիվ դինամիկան ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձեւաչափերով:

Պաշտպանության նախարարները գերատեսչությունների միջեւ երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ