News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Երեւանում կենդանիների պաշտպանների ջանքերով բվեճի են փրկել:

Ինչպես հայտնում է TSE NGO հասարակական կազմակերպության տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Աղաբաբյանը  Armenian Birdwatching Association ֆեյսբուքյան խմբում, երեկ զանգեր է Երեւանի բնակիչներից, որ Բուսաբանական այգում վիրավոր բվեճ կա: Բուսաբանական այգի է մեկնել Մանուկ Մանուկյանը, որն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել Էկո տեսչության ներկայացուցչի հետ:

Արդյունքում՝

  1. թռչունը փրկվել է: Շնորհակալություն Մանուկ Մանուկյանին եւ Սիլվա Ադամյանին եւ բոլոր այն բնակիչներին, որոնք ահազանգել են: Շատ օպերատիվ եւ որակյալ արձագանքել է մեր ԱԻՆ-ը եւ էկոլոգիական տեսչությունը,
  2. դա բվեճ է, սակայն ոչ թե վիրավոր է եղել, այլ բաց է թողնվել նախորդ տիրոջ (անհայտ է) կողմից: Ամենայն հավանականությամբ, թռչունը պահվում էր նեղ վանդակում, քանի որ նրա թեւերը կոտրված են: Նախորդ տերը նրան պարզապես բաց է թողել Բուսաբանական այգում՝ ինչ-որ բանի հույս ունենալով,
  3. էկոլոգիական տեսչությունը փաստաթղթավորել է փաստը եւ թռչնին տեղավորել «Զօօ Ֆաունա» ՍՊԸ-ում: Նախ թռչունը պետք է վերականգնվի, ապա նրան բաց թողելու որոշում կկայացվի: Իրադարձությունների հետագա զարգացման մասին կտեղեկացնենք»,- հայտնել է Կարեն Աղաբաբյանը:  
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ