News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ դեմ չէր լինի նախագահական մրցապայքարում իր ըննդդիմախոսների դեմ  վարկաբեկող նյութեր ստանալ, հայտնում է Associated Press-ը: 

«Կարծում եմ, որ կցանկանայի դա լսել: Լսելու մեջ ոչ մի սխալ բան չկա»,- ասել է նա:

Գործակալությունը հիշեցնում է, որ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի դերակատարումը 2016 թվականին ռուսաստանցի փաստաբանի հետ հանդիպման կազմակերպման մեջ, որը Հիլարի Քլինթոնի դեմ վարկաբեկիչ նյութեր էր առաջարկել, հայտնվել էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ուշադրության կենտրոնում, որը զբաղվում էր «ռուսական միջամտության» գործի քննությամբ:

Թրամփի հայտարարությա հետ կապված նրա ընդդիմախոսներից մեկը՝ Ջո Բայդենը Twitter-ում նշել է. «Նախագահ Թրամփը կրկին խրախուսում է մեր ընտրություններին արտասահմանյան միջամտությունը: Այս ամենը վերաբերում է քաղաքականությանը: Սա սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը: Ամերիկացի նախագահը չպետք է փնտրի նրանց օժանդակությունը եւ հրահրի ժողովրդավարության խափանում»:

2020 թվականի նախագահական մրցապայքարում Դեմոկրատական կուսակցությունից Թրամփի մի քանի ընդդիմախոսներ, ներառյալ սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Բեռնի Սանդերսը եւ Քրսթեն Ջիլիբրանդը, ինչպես նաեւ հանրապետական Բետո Օ՛Ռուրկը բազմիցս կոչ են արել անցկացնել Թրամփի իմփիչմենթի լսումներ նրա վերջին հայտարարությունների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ