News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 16
USD
476.18
EUR
528.61
RUB
7.41
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Չեղարկվել են Ֆրանսիայի 4 քաղաքների եւ Արցախի տարբեր քաղաքների միջեւ ստորագրված բարեկամության հռչակագրեր։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։

«Արցախի եւ Ֆրանսիայի թվով 12 քաղաքների եւ մեկ դեպարտամենտի հետ ստորագրված են Բարեկամության հռչակագրերը։ Ս․ թ․ մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջեւ ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին։ Հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս եւ Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջեւ կնքված Բարեկամության հռչակագրերը:

Նշեմ, որ սա միայն առաջին ատյանի դատարանի որոշումն է։ Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլի մտադրություն է հայտնել բողոքարկել Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի վճիռը։ Մյուս 8 քաղաքների հետ կնքված Բարեկամության հռչակագրերը ուժի մեջ են։ Արցախի միջազգային կապերը կշարունակեն ընդլայնվել եւ խորանալ։ Մասնավորապես, քննարկման փուլում են գտնվում Արցախի համայնքների եւ տարբեր երկրների վարչական միավորների միջեւ բարեկամության եւ համագործակցության նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները»,– նշեցին Արցախի ԱԳՆ–ից։

Սխալ քաղաքական ազդանշան․ Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Առնուվիլի եւ Շեխերի բարեկամության հռչակագիրը չեղարկելու վճռին

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել