News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օրինագիծն ուղղված է Հայաստանում ցեղական խոշոր եղջերավոր անասունի գլխաքնակի մեծացմանը: Հունիսի 14-ին Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց հիմնական զեկուցող, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Կարապետյանը նշեց, որ օրինագծով նախատեսվում է պարզեցնել Հայաստանից երրորդ երկրներ ցեղական խոշոր եղջերավոր անասունի արտահանման գործընթացը: Օրինագիծը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ