News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարում Բորիս Ջոնսոնի ընդդիմախոսները նրա դեմ կմիավորվեն հեռուստաբանավեճի ժամանակ, որը տեղի կունենա քվեարկության երկրորդ փուլից առաջ, հայտնում է Independent-ը:

Նշենք, որ ավելի վաղ առաջին փուլում, երբ հինգշաբթի առավոտյան քվեարկել էր Համայնքների պալատի Պահպանողական կուսակցության 313 պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը ստացել էր 114 ձայն եւ հաղթել:

Ջոնսոնի ընդդիմախոսներ Ջերեմի Հանթը, Մայքլ Գոուվը, Դոմինիկ Ռաաբը, Սաջիդ Ջավիդը, Մեթ Հենքոկը եւ Ռորի Սթյուարտը միացյալ հայտարարության մեջ նշել էին, որ «եկել է կրիտիկական պահը ե՛ւ Մեծ Բրիտանիայի, ե՛ւ Պահպանողական կուսակցության համար»:

Վեց թեկնածուներն էլ որոշել են մասնակցել հեռուստաբանավեճին, որը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի Channel 4 եւ BBC հեռուստաալիքների եթերում:

Ինքը Ջոնսոնը ներկայումս հեռուստաալիքների հետ բանակցությունների փուլում է, եւ միանգամայն հնարավոր է, որ առաջիկա հեռուստաբանավեճին ընդդիմախոսները նրա փոխարեն միայն դատարկ աթոռ կտեսնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ