News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շանհայյան համագործակցության կազմակերպության առաջնորդները հայտարարել են ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը հակազդելու պատրվակով պետությունների ներքին գործերին միջամտության անթույլատրելիության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՇՀԿ անդամ պետությունների Ղեկավարների խորհրդի համապատասխան Բիշքեկյան հռչակագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Անդամ պետությունները, ընդգծելով, որ ահաբեկչության եւ ծայրահեղականության ցանկացած գործողություն ոչ մի արդարացում չունի, կարեւոր են համարում ահաբեկչությանն ու դրա գաղափարախոսությանը հակազդեցության ուժեղացման, ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը նպաստող գործոնների եւ պայմանների հայտնաբերման ու վերացման  համալիր միջոցառումների իրականացումը: Նրանք նշում են ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը հակազդելու պատրվակով պետությունների ներքին գործերին միջամտության անթույլատրելիությունը, ինչպես նաեւ շահադիտական նպատակներով ահաբեկչական, ծայրահեղական եւ արմատական խմբավորումների օգտագործման անընդունելի լինելը»,- նշված է հռչակագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ