News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թթվասերի արտադրության ձեռնարկություններում անցկացվել են ոչ օբյեկտիվ փորձաքննություններ: Հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ինչ-որ կազմակերպություն փորձաքննություն է պատվիրել, որի եզրակացությունը տրվել է կոդային մեթոդով, ընդ որում՝ փորձաքննությունն անցկացվել է 2 լաբորատորիաներում եւ նորմերի խախտումներով:

«Առաջին՝ փորձաքննությունը պետք է անցկացվի ոչ թե մեկ կամ երկու, այլ երեք լաբորատորիաներում՝ «Standard Dialog»-ում, «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ԲԲԸ-ում եւ «Անասնաբուժասանիտարական եւ ֆիտոսանիտարական լաբորատոր ծառայությունների հանրապետական կենտրոնում», որ հնարավոր լինի ստանալ միջինացված ցուցանիշներ: Երկրորդ՝ փորձաքննությունը պետք է անցկացվի ըստ նույնատիպ արտադրանքի, որպեսզի օբյեկտիվ պատկեր ստացվի»,- նշեց նա:

Նա հավելեց, որ կաթնամթերք արտադրող բոլոր երեք ընկերությունները («Թամարա», «Աշտարակ», «Մարիաննա») դիմել են կրկնակի փորձաքննություն անցկացնելու համար, քանի որ այս ամենը կողմնակալության է նման, եւ հասկանալի չէ, թե ում է պետք եղել հենց այսպիսի փորձաքննության անցկացումը:

«Այսպիսի վիճակը հարվածում է ինչպես լաբորատորիաների, այնպես էլ ձեռնարկությունների հեղինակությանը: Մենք մեր հերթին նույնպես անկողմնակալ փորձաքննություն ենք անցկացնում, որի արդյունքները հայտնի կլինեն շաբաթվա ընթացքում: Հետազոտությունը կանցկացվի ըստ նույնատիպ արտադրանքի»,- հայտարարեց Մելիտա Հակոբյանը: 

Նա համոզմունք հայտնեց, որ պետք է ստուգել ոչ թե արտադրության գործընթացը, ինչպես արվում է, այլ պատրաստի արտադրանքը, որը սպառում է բնակչությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ