News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Հունիսի 14-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ ժամը 11.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ Արշակ Մ․-ն գյուղի Տիգրանաձորի խճուղում «ՎԱԶ 21099» ավտոմեքենան վարելու ընթացքում խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հասարակության նկատմամբ, խախտել է հասարակական կարգն ու իր մոտ եղած ինքնաշեն սարքով ավտոմեքենայի պատուհանից կրակոցի ձայն արձակել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 17.20-ին, Արշակ Մ․-ն մեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։ Նա ոստիկաններին է ներկայացրել ինքնաշեն սարքը, որը վերցվել ու փաթեթավորվել է փորձաքննության ուղարկելու համար:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալվադորի խորհրդարանը երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը հանցավորության դեմ պայքարի համար
Սալվադորում հերթական անգամ երկարացվել է արտակարգ դրության ռեժիմը...
Խոշորագույն կարտելներից մեկի կոլումբացի նարկոբարոնը ԱՄՆ-ում դատապարտվել է 45 տարվա ազատազրկման.
Դել Գոլֆո կլանը հզոր թմրակարտել է, որը վերահսում է դեպի Մեքսիկա և ԱՄՆ կոկաինի․․․
Հայաստանում կես տարում սպանության դեպքերի 50 տոկոս աճ է գրանցվել
Ավելացել է նաև հրազենով կատարված սպանությունների թիվը․․․
Սալվադորի խորհրդարանը հավանություն  է տվել ավազակախմբերի անդամների խմբային դատավարությունների անցկացմանը
Սալվադորի խորհրդարանը օրենսդրական փոփոխություններ է կատարել...
Սիցիլիայի ափերի մոտ 5,3 տոննա քաշով կոկաին տեղափոխող նավ է առգրավվել. Գործով Ադրբեջանի քաղաքացիներ են անցնում
Թմրանյութը փոխադրվել է Պալաուի դրոշով նավի վրա...
Չեռնոգորիայում ձերբակալվել է Կուբանը «նայող» Ժորիկ Մանուկյանը (Թբիլիսցի)
Գեորգի Մանուկյանը ձերբակալվել է Չեռնոգորիայի «Տիվատ» օդանավակայանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ