News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վերելակային տնտեսությունը փոխելու ծրագիրն արդեն ներկայացվել է կառավարությանը։ Այս մասին այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին ասաց ՔՊ անդամ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Այդ ուղղությամբ ծրագիրը ներկայացրել ենք կառավարություն, եւ պետք է այն շրջանառենք բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ, նախարարություններ եւ այլն պետք է տան իրենց կարծիքը, որովհետեւ այստեղ վարկը պետք է պետությունը վերցնի, համայնքը այդպիսի վարկ չի կարող վերցնել, եւ այո դա արվելու է վարկի միջոցով»,- ասաց նա։

Մարությանը ընդգծեց, որ քաղաքային տնտեսության մեջ վերելակները դեռ խորհրդային տարիներին էին խնդիր դարձել․ «Վերելակները ամենաերկար եկող պրոբլեմն է, 50 տարեկան վերելակներ ունենք, եւ էսօր պահանջ է դրվում՝ ինչու մեկ-երկու ամսում չեք փոխում։ Սակայն դրանք դեռ խորհրդային շրջանում էին խնդիր դարձել, որը եկել հասել է անկախ Հայաստանի ժամանակահատվածում, ու հենց սկզբից այդ խնդիրը կա։ Իսկ այդ վերելակները նախատեսված էին 25 տարվա համար եւ հիմա ասում են՝ մեկ ամսում ինչու չփոխեցիք, փաստորեն չեք կատարել ձեր խոտումը։ Հարգելիներս․ խոստումը տրված է 5 տարվա կտրվածքով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ