News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Մերձավոր Արեւելքում զսպվածության եւ լարվածությունը թուլացնելու կոչ է արել Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակումներից հետո, որոնք մտահոգություններ են առաջացրել տարածաշրջանում առավել լայնածավալ առճակատման համար, հաղորդում է Reuters-ը:

Հովվապետը նշել է, որ մտահոգված է հարձակումների հետեւանքներով: «Ես կոչ եմ անում բոլորին կիրառել դիվանագիտական գործիքներ Մերձավոր Արեւելքում բարդ խնդիրները եւ հակամարտությունները լուծելու համար»,-ասել է նա: «Ես կրկին դիմում եմ միջազգային հանրությանն անկեղծ կոչով հնարավոր բոլոր ջանքերը գործադրել երկխոսության եւ խաղաղության զարգացման համար»,-նշել է Հռոմի Պապը:

Պայթյունները որոտացել են Օմանի ծոցում երկու՝ Պանամայում գրանցված Kokuka Courageous եւ Մարշալյան կղզիների դրոշի ներքո ուղեւորվող, նորվեգական Frontline ընկերությանը պատկանող Front Altair լցանավերում: Այնուհետեւ լցանավերում հրդեհ է բռնկվել: ԱՄՆ-ը Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան մեղադրել են Իրանին հարձակումների մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ