News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունիսի 17–ի նիստում քննարկել և հաստատել է ԲԴխ անդամներ Արմեն Բեկթաշյանի և Սերգեյ Մեղրյանի հրաժարականները։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԲԴԽ մամլո խոսնակ Արման Խաչատրյանը։

Նշենք, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը և իրավաբան–գիտնական Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում էին ներկայացրել հունիսի 14–ին։

Ներկայումս ԲԴԽ–ում մնացել է չորս անդամ՝ դատավորների կազմից՝ Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, իսկ իրավաբան–գիտնական կազմից Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը։

Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից` հինգը գիտնական–իրավաբաններ են, հինգը՝ դատավորներ։

Այսպիսով՝ ԲԴԽ թափուր մնացած դատավոր անդամների հարցը պետք է լուծի դատավորների ընդհանուր ժողովը՝ ընտրելով դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, իսկ խորհրդի գիտանական–իրավաբան անդամներին պետք է ընտրի Ազգային ժողովը՝ իրավաբան գիտնականների եւ այլ հեղինակավոր իրավաբաններից։

Ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը, իսկ մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գեւորգ Դանիելյանը: 2018թ. հոկտեմբերի 27–ին էլ դադարեցվել էին ԲԴԽ դատավոր անդամ Ռուզաննա Հակոբյանիլիազորությունները։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ներկայումս ժամանակավորապես կատարում է խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել