News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 17-ին ընդունել է Հանդուրժողականության եւ խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահ Ահմադ բին Մուհամադ ալ-Ջարուանիին, որը Հայաստան է ժամանել` մեր երկրին այս կառույցին անդամակցելու առաջարկ ներկայացնելու առաքելությամբ:

Նրա խոսքով` Հայաստանը ճանաչված է որպես խաղաղասիրական եւ հանդուրժողականությունը հարգող երկիր ու անդամակցությունը Համաշխարհային խորհրդին նոր հնարավորություններ կստեղծի այս գաղափարների միջազգային տարածման համար: Շուրջ 50 անդամ ունեցող այս կառույցի գործունեությունը հիմականում անդրադառնում է սոցիալական եւ մարդասիրական ոլորտներին առնչվող համընդհանուր հիմնախնդիրներին:

Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելության եւ անդամակցության առաջարկի համար` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեր երկրի համար հոգեհարազատ են այն ուղղությունները, որոնցով զբաղվում է Համաշխարհային խորհուրդը: Նրա խոսքով` խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են, ուստի կառույցի գործունեությունը մեզ համար դրական ուղերձներ է պարունակում:

Կողմերն անդրադարձել են հետագա համագործակցության հնարավորություններին ու ձեւաչափերին, պայմանավորվել երկխոսությունը դարձնել շարունակական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել