News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եւ Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) համաշխարհային հանրությանը կոչ են արել ավելացնել ներդրումները ջրամատակարարման, սանիտարիայի եւ հիգիենայի (ՋՍՀ) ծառայությունների զարգացման գործում, որպեսզի ավելի արդյունավետ պայքարեն վարակիչ հիվանդությունների դեմ։ Երեքշաբթի Ժնեւում հրապարակված զեկույցում նրանք տագնապով նշում են, որ 2,2 մլրդ մարդ խմելու մաքուր ջրի հասանելիություն չունի, 4,2 մլրդ մարդու հասանելի չեն սանիտարական ծառայությունները, իսկ 3 մլրդ մարդ զրկված է ձեռքերն օճառով լվանալու հնարավորությունից ընտանեկան պայմաններում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

ԱՀԿ-ն եւ ՅՈւՆԻՍԵՖ-ը միասին մշտադիտարկում են Հազարամյակի զարգացման նպատակների կատարումը, որոնք վերաբերում են խմելու ջրին եւ սանիտարիային։ Նրանց զեկույցից, որը պատրաստվել է Մշտադիտարկման համատեղ ծրագրի շրջանակում, երեւում է, որ, չնայած ՋՍՀ-ին մարդկության ունիվերսալ հասանելիության հարցում առկա առաջընթացին, դեռեւս գոյություն ունեն «բազմաթիվ խնդիրներ տրամադրվող ծառայությունների ոլորտում»։ Զեկույցի համաձայն՝ 2000 թվականից 1,8 մլրդ մարդու հասանելի են դարձել ջրամատակարարման, 2 մլրդ մարդու՝ սանիտարական ծառայությունները։ Միեւնույն ժամանակ, գոյություն ունի «մեծ անհավասարություն այդ ծառայությունների առկայության, հասանելիության եւ որակի հարցերում»։ ՄԱԿ գնահատականներով՝ 785 մլն մարդ չունի ջրամատակարարման բազային ծառայություններից օգտվելու հնարավորություն, նրանցից 144 մլն-ը ստիպված է ջուր խմել գետերից, լճերից ու այլ աղբյուրներից, որոնք վարակազերծման չեն ենթարկված։

Ավելի քան երկու անգամ 2000 թվականից ի վեր 23 տոկոսից 9 տոկոսի է նվազել բնակչության թվաքանակը, որն արտաթորում է դրսում, նշվում է զեկույցում։ 23 երկրներում այս երեւույթը ХХI դարում, ըստ էության, հասել է զրոյի։ Այնուամենայնիվ, 673 մլն մարդու համար իրավիճակը մոլորակի վրա մնում է նույնը։ 39 երկրներում նկատվում է բաց արտաթորման աճ 2000 թվականից, հիմնականում Սահարայից հարավ գտնվող երկրներում, որտեղ այս ընթացքում բնակչության թիվն ավելացել է։

Տան պայմաններում օճառով ձեռքերը լվանալու հնարավորություն չունի 3 մլրդ մարդ, նշում են ԱՀԿ-ն եւ ՅՈւՆԻՍԵՖ-ը։ Ամենապակաս զարգացած երկրներում այդ հնարավորությունից զրկված է բնակիչների գրեթե երեք քառորդը։ Զեկույցում ասվում է, որ ամեն տարի մինչեւ 5 տարեկան 297 հազար երեխա մահանում է փորլուծությունից, որը պատշաճ սանիտարիայի եւ հիգիենայի բացակայության հետեւանք է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ