News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դատական համակարգում ՍԴ-ն ամենից շատն է քննադատության ենթարկվում: Հունիսի 18-ին ԱԺ նիստին ՍԴ դատավորի պաշտոնի թեկնածության քննարկման ժամանակ այս մասին ասաց այդ պաշտոնի հավակնորդ Վահե Գրիգորյանը:

Նրա գնահատմամբ՝ ՍԴ հետագա քննադատությունն ամենաանօգտակար գործն է, հատկապես, եթե  չկա գործողությունների կոնկրետ ծրագիր ՍԴ նկատմամբ վստահության բարձրացման համար:

Թեկնածուն նշեց, որ Սահմանադրական դատարանը ամենից թույլն է վիճելի  իրավիճակների հետաքննության ժամանակ, որոնք առաջանում են ինչպես ընտրությունների ընթացքում, այնպես էլ դրանից հետո:

«Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը բազմիցս հրաժարվել է հետընտրական վեճերի վերաբերյալ համակարգային դատավարույուններ իրականացնելուց», - ասաց Գրիգորյանը:

Ներկայացնելով Սահմանադրական դատարանի ձեւավորման վերաբերյալ իր տեսլականը, թեկնածուը նշեց, որ այս գործում  պետք է մասնակցեն տարբեր հատվածների ներկայացուցիչները: «Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի նախագահի առաջադրած երեք թեկնածուներից մեկը պետք է առաջադրվի Հայաստանի կողմից, մյուսը` Ղարաբաղի  եւ երրորդը սփյուռքի կողմից (Սահմանադրության համաձայն՝  ՍԴ, ինչպես նաեւ ցանկացած մակարդակի դատարանների դատավորներ կարող են լինել միայն  Հայաստանի քաղաքացիները՝ խմբ ):

 Սահմանադրական դատարանը կարող է եւ պետք է միավորող մարմին դառնա: Եվ դա անիրական չէ», - վստահ է Վահե Գրիգորյանը:

Նշենք, որ ավելի վաղ  «Իմ քայլը» իշխող դաշինքը տապալել էր մի քանի թեկնածուների համար քվեարկությունը, մինչեւ որ չհասավ նախագահի ներկայացրած Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ